«Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկունբոն մեկնաբանել է NBA-ում պարտությունների շարքը, որը բաղկացած է 7 խաղից, հաղորդում է BasketNews-ը:
«Մենք 7 խաղ անընդմեջ պարտվել ենք. նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ էր նման բան եղել:
Սա մեկ մարդու շոու չէ. մենք բոլորս պետք է միասին աշխատենք։ Ոչ ոք չպետք է մտածի սեփական շահի կամ անձնական նպատակների մասին. պետք է մտածի միայն թիմի հաղթանակի մասին»,- ասել է հույն բասկետբոլիստը:
2006/07 մրցաշրջանից հետո սա «Բաքսի» վատագույն շարքն է:
NBA-ի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում և Fast TV հավելվածում (iOS, Android):


