«Միլուոկի Բաքսի» հույն բասկետբոլիստ Յանիս Ադետոկուբոն դարձել է ամերիկյան ակումբի պատմության մեջ ամենաշատ ասիստներ կատարած խաղացողը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Չիկագո Բուլզի» դեմ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրի խաղում (112-100) Ադետոկունբոն խաղահրապարակում անցկացրած 9 րոպեում կատարել էր երեք արդյունավետ փոխանցում:
Ընդհանուր առմամբ՝ Ադետոկունբոն 3274 ասիստ է գրանցել «Բաքսի» կազմում: Հույն խաղացողը շրջանցել է Փոլ Փրեսիին, որը 1982-1990 թվականներին կատարել էր 3272 ասիստ:
Հիշեցնենք, որ 28-ամյա բասկետբոլիստը «Չիկագոյի» դեմ արտագնա հանդիպման երկրորդ քառորդի սկզբում ստացել էր աջ ձեռքի վնասվածք և կարող է բաց թողնել NBA-ի բոլոր աստղերի խաղը:


