Logo

Ադետոկունբոն չի մասնակցի աշխարհի առաջնությանը

19:40 / 11.08.2023Բասկետբոլ
Պաշտոնական
null

NBA-ը ներկայացնող «Միլուոքի Բաքսի» հույն, աստղային հարձակվող Յանիս Ադետոկունբոն չի մասնակցի աշխարհի գալիք առաջնությանը, հայտնել է բասկետբոլիստը սոցիալական ցանցերում համապատասխան գրառումով:

«Բոլորը գիտեն, որ իմ սերն ու կիրքն ազգային հավաքականի հանդեպ երբեք չեն փոխվել ու չեն փոխվի: NBA-ի մրցաշրջանից հետո առավելագույնն եմ արել, որ լինեմ այն խաղացողը, որը պետք է օգնի հավաքականին՝ հասնելու իր նպատակներին: Այնուամենայնիվ, ամիսներ տևած աշխատանքից ու բուժանձնակազմի հետ խորհրդակցություններից հետո պարզ դարձավ, որ ես չեմ կարողանա ելույթ ունենալ այն մակարդակով, որով պետք է խաղալ աշխարհի առաջնությունում: Սա ընտրություն չէ, այլ բասկետբոլի այն խաղամակարդակին վերադառնալու ճանապարհ, որի համար այսքան տարիների ընթացքում այդքան տքնաջան աշխատել եմ:

Չափազանց հիասթափված եմ, բայց սա բժշկական անձնակազմի հետ քննարկումների արդյունքում կայացված որոշում է: Ես կպատրաստվեմ հաջորդ մարտահրավերին: Իմ ազգային հավաքականի նպատակը 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է: Դա նաև իմ նպատակն է: Ինձ համար պատիվ կլինի հաջորդ տարի ազգային հավաքականը ներկայացնելը»,- գրել է 28-ամյա Ադետոկունբոն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ