Logo

Ադետոկունբոն և Ֆորսբերգը դարձել են ֆուտբոլային ակումբի համասեփականատեր

00:01 / 03.03.2023ՍՊՈՐՏ
null

«Միլուոքի Բաքսի» բասկետբոլիստ Յանիս Ադետոկունբոն ու «Նեշվիլ Պրեդատորսի» հոկեյիստ Ֆիլիպ Ֆորսբերգը դարձել են ամերիկյան «Նեշվիլ» ֆուտբոլային ակումբի համասեփականատերեր:

NBA-ի 2021 թվականի չեմպիոնը ֆուտբոլային ակումբում ներդրումը կատարել է իր եղբայրների՝ Թանասիսի, Կոստասի ու Ալեքսի հետ համատեղ: Ներդրման կոնկրետ չափը հայտնի չէ:

Ֆուտբոլային ակումբի բաժնամասերը գնել է նաև տափօղակով հոկեյի Շվեդիայի հավաքականի կազմում 2018 թվականի աշխարհի չեմպիոն Ֆիլիպ Ֆորսբերգը, որը «Պրեդատորսի» պատմության լավագույն ռմբարկուն է:

Հիշեցնենք, որ «Նեշվիլը» 2020 թվականից ելույթ է ունենում ԱՄՆ-ի և Կանադայի բարձրագույն ֆուտբոլային առաջնություն MLS-ում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ