Դորտմունդի «Բորուսիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի վինգեր Կարիմ Ադեյեմին մտադիր է հեռանալ ակումբից, հաղորդում է Bild-ը։
Ադեյեմիի գործակալ Ժորժե Մենդեշն արդեն բանակցություններ է վարում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» և իտալական «Ինտերի» հետ։
2025/26 մրցաշրջանից հետո գերմանացի ֆուտբոլիստը մտադիր է փոխել ակումբը և դրա համար կձեռնարկի համապատասխան քայլեր:


