«Զալցբուրգի» երիտասարդ հարձակվող Կարիմ Ադեյեմին մտադիր է շարունակել ելույթները Գերմանիայի առաջնությունում։
19-ամյա հարձակվողով «Բարսելոնան» ու «Բորուսիան» էին հետաքրքրված և, Sky Sport-ի հաղորդմամբ, կատալոնական ակումբին նա մերժել է։
Ադեյեմին չի ցանկանում այլ առաջնություն տեղափոխվել և կարիերան «Բորուսիայում» շարունակելու նրա շանսերը 90-95 տոկոս են գնահատվում։ Կողմերին մնացել է գործարքի վերջին դետալները համաձայնեցնել։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» 40 մլն եվրո է առաջարկել գերմանացու դիմաց, իսկ «Բորուսիան»՝ 35 մլն եվրո և ավելի բարձր աշխատավարձ։