Կայացել է «Miss World» գեղեցկության 72-րդ մրցույթի բացման արարողությունը։ Հայաստանի ներկայացուցիչ Ադրինե Աճեմյանը ներկայացել է «Երևանյան տարազով», որը կրել են 19-րդ դարի արիստոկրատ երևանցի կանայք։ Հագուստը ստեղծել է հայտնի ոճաբան Գևորգ Շադոյանը` հատուկ Ադրինե Աճեմյանի և «Miss World» մրցույթի համար։