Logo

Ադորյանի ասիստն ու «Բանֆիլդի» հաղթանակը

10:54 / 21.07.2025Ֆուտբոլ
null

Արգենտինայի առաջնության Կլաուսուրայի երկրորդ տուրում «Բանֆիլդը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթել է «Նյուելս Օլդ Բոյսին»։

Հյուրերի կազմում մեկնարկային րոպեներից խաղին մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Թոմաս Ադորյանը, որը 44-րդ րոպեին ասիստ է կատարել Ռոդրիգո Աուսմենդիին։

Ադորյանը փոխարինվել է 60-րդ րոպեին։

«Բանֆիլդը» 4 միավորով A խմբի առաջատարն է։ «Նյուելս Օլդ Բոյսը» 5-րդն է և ունի 3 միավոր։

Արգենտինայի առաջնություն, Կլաուսուրա, երկրորդ տուր

A խումբ

«Նյուելս Օլդ Բոյս» - «Բանֆիլդ»` 1-2

Էվեր Բանեգա, 59 - Ռոդրիգո Աուսմենդի, 44, Մաուրո Մենդես, 73

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ