Logo

Ադորյանը` հավաքականում նորամուտի մասին. «Երանելի օր էր իմ կարիերայում»

15:50 / 15.06.2025Ֆուտբոլ
null

Արգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին:

«Երանելի օր էր իմ կարիերայում, կարողանացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որը միշտ օրհնում է ինձ հրաշալի պահերով:

Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն այդքան պատմություն ունի»,- գրել է Ադորյանը:

23-ամյա ֆուտբոլիստը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել էր Կոսովոյի թիմի դեմ Պրիշտինայում կայացած ընկերական մրցավեճում (2-5)` խաղադաշտ դուրս գալով երկրորդ խաղակեսում: Ադորյանը Չեռնոգորիայի դեմ ընկերական հանդիպմանը (2-2) ևս խաղադաշտ էր դուրս եկել ընդմիջումից հետո:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Նույն Թեմայով

fastnews-ads-banner
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ