Logo

Աֆրիկայի ազգերի գավաթ. Ալժիրը 119-րդ րոպեին հաղթանակ կորզեց ԿԴՀ-ից` դուրս գալով քառորդ եզրափակիչ

22:39 / 06.01.2026Ֆուտբոլ
null

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Ալժիրի ազգային հավաքականը լրացուցիչ ժամանակը ներառյալ 1-0 հաշվով հաղթեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության թիմին։

Ալժիրցիները հաղթանակը կորզեցին 119-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ։

Վլադիմիր Պետկովիչի գլխավորած թիմը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ հունվարի 10-ին կհանդիպի Նիգերիայի հավաքականին։

Աֆրիկայի ազգերի գավաթ, 1/8 եզրափակիչ

Ալժիր - ԿԴՀ` 0-0 (լրացուցիչ ժամանակ՝ 1-0) (տեսանյութ)

Ադիլ Բուլբինա, 119

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ