Logo

Աֆրիկայի ազգերի գավաթ. Մալին ոչ-ոքի կորզեց Մարոկկոյից

02:08 / 27.12.2025Ֆուտբոլ
null

Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում ընդունող երկիր Մարոկկոյի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մալիի դեմ մրցավեճում: Գրանցվեց 1-1 հաշիվը:

Առաջին խաղակեսի հիմնական ժամանակին ավելացված 5-րդ րոպեին հաշիվը բացեց Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Բրահիմ Դիասը, 64-րդ րոպեին պատասխանեց ֆրանսիական «Օսերի» հարձակվող Լասինե Սինայոկոն: Երկու գոլերն էլ գրանցվեցին 11-մետրանոցից:

Ի դեպ, այս խաղին ստադիոնում հետևում էր Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն, որն Աշրաֆ Հաքիմիի մարզաշապիկով էր:

Մարոկկոն 4 միավորով A խմբի առաջատարն է, Մալին ու Զամբիան 2-ական միավորով բաժանում են 2-3-րդ տեղերը, Կոմորյան կղզիները 1 միավորով 4-րդն է:

Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր

A խումբ

Մարոկկո - Մալի` 1-1 (տեսանյութ)

Բրահիմ Դիաս, 45+5 (11մ) - Լասինե Սինայոկո, 64 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ