Սենեգալի հավաքականն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության խմբային փուլի երկրորդ տուրում ոչ-ոքի կորզեց Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականից: D խմբի խաղում գրանցվեց 1-1 հաշիվը:
61-րդ րոպեին հաշիվը բացեց Սեդրիկ Բակամբուն, 8 րոպե անց պատասխանեց Սենեգալի հավաքականի առաջատար Սադիո Մանեն:
ԿԴՀ հավաքականի պահեստայինների կազմում էր «Նոայի» դարպասապահ Տիմոտի Ֆայուլուն:
Վերջին տուրից առաջ Սենեգալի և ԿԴՀ հավաքականները 4-ական միավորով բաժանում են 1-2-րդ տեղերը, Բենինի թիմը 3 միավորով 3-րդն է, Բոտսվանան միավոր չունի:
Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր
D խումբ
Սենեգալ - ԿԴՀ` 1-1 (տեսանյութ)
Սադիո Մանե, 69 - Սեդրիկ Բակամբու, 61


