Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մարոկկոյի ազգային հավաքականը 1-0 հաշվով հաղթեց Տանզանիային։
Մարոկկացիների հաղթական գոլը 64-րդ րոպեին խփեց Մադրիդի «Ռեալի» վինգեր Բրահիմ Դիասը` եզրափակելով ՊՍԺ-ի պաշտպան Աշրաֆ Հաքիմիի ասիստը։
Վալիդ Ռեգրագիի գլխավորած թիմը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի Կամերուն - ՀԱՀ դիմակայության հաղթողի դեմ։
Աֆրիկայի ազգերի գավաթ, 1/8 եզրափակիչ
Մարոկկո - Տանզանիա` 1-0 (տեսանյութ)
Բրահիմ Դիաս, 64


