Մարոկկոյի ազգային հավաքականն Աֆրիկայի ազգերի գավաթի տնային խաղարկությունում դուրս եկավ փլեյ-օֆֆ:
A խմբի վերջին տուրի խաղում մարոկկացիները 3-0 հաշվով հաղթեցին Զամբիայի ազգային հավաքականին: Դուբլ գրանցեց Այուբ Էլ-Կաբին, մեկ գոլ էլ խփեց Բրահիմ Դիասը:
Խմբի մյուս խաղում Մալիի և Կոմորյան կղզիների հավաքականները գրանցեցին 0-0 հաշիվը:
Մարոկկոյի հավաքականը վաստակած 7 միավորով առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ, իսկ Մալին` 3 միավորով երկրորդ տեղով:
Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, երրորդ տուր
A խումբ
Զամբիա - Մարոկկո` 0-3 (տեսանյութ)
Այուբ Էլ-Կաբի, 9, 50, Բրահիմ Դիաս, 27
Կոմորյան կղզիներ - Մալի` 0-0
Կարդացեք նաև`


