Logo

Աֆրիկայի ազգերի գավաթ. Նիգերիան գոլառատ խաղում հաղթեց և նվաճեց փլեյ-օֆֆի ուղեգիր

01:56 / 28.12.2025Ֆուտբոլ
null

Նիգերիայի հավաքականը նվաճեց Մարոկկոյում ընթացող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության փլեյ-օֆֆի ուղեգիր:

C խմբի երկրորդ տուրում Նիգերիայի ազգային թիմը 3-2 հաշվով հաղթեց Թունիսի հավաքականին: Նիգերիացիների կազմում գոլ խփեցին Վիկտոր Օսիմհենը, Ադեմոլա Լուքմանը և Ուիլֆրեդ Նդիդին:

Նիգերիայի հավաքականը 6 միավորով ապահովեց առաջին տեղն ու փլեյ-օֆֆի ուղեգիրը: Թունիսը 3 միավորով երկրորդն է, Տանզանիան և Ուգանդան 1-ական միավոր ունեն:

Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, երկրորդ տուր

C խումբ

Նիգերիա - Թունիս` 3-2 (տեսանյութ)

Վիկտոր Օսիմհեն, 44, Ուիլֆրեդ Նդիդի, 50, Ադեմոլա Լուքման, 67 - Մոնտասար Թալբի, 74, Ալի Աբդի, 87 (11մ)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ