«Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի հետ հաղթանակով սկսեց պայքարն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությունում:
E խմբի առաջին տուրում Բուրկինա Ֆասոն 2-1 հաշվով հաղթեց Էկվատորիալ Գվինեայի ազգային հավաքականին: Սանգարեն խաղադաշտ դուրս եկավ հանդիպման մեկնարկից, փոխարինվեց 70-րդ րոպեին:
Աֆրիկայի ազգերի գավաթ, խմբային փուլ, առաջին տուր
E խումբ
Բուրկինա Ֆասո - Էկվատորիալ Գվինեա` 2-1 (տեսանյութ)
Գեորգի Մինունգու, 90+5, Էդմոնդ Տապսոբա, 90+8 - Մարվին Անիեբո, 85


