Logo

Աֆրիկայի ազգերի գավաթ. Սանգարեն հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական

20:46 / 08.12.2025Ֆուտբոլ
null

«Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը մասնակցելու համար ընդգրկվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքականի հայտացուցակում:

Աֆրիկայի ամենախոշոր մրցաշարը կանցկացվի դեկտեմբերի 21-ից հունվարի 18-ը:

Сборная Буркаина-Фасо

Ավելի վաղ «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն նույն մրցաշարին մասնակցելու համար հրավիրվել էր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքական:

Ֆայուլուն և Սանգարեն Վարշավայի «Լեգիայի» դեմ դեկտեմբերի 11-ին Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի 5-րդ տուրում կայանալիք տնային խաղից հետո կմիանան իրենց հավաքականներին: Երկուսն էլ բաց կթողնեն Կիևի «Դինամոյի» դեմ Լեհաստանում կայանալիք 6-րդ տուրի հանդիպումը, որը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ