Կոտ դ'Իվուարում ավարտին մոտեցող Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում տանտերը 1-0 հաշվով առավելության հասան Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) հավաքականի նկատմամբ։
Կոտ դ'Իվուարի հավաքականին հաղթանակ պարգևեց Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Սեբաստիան Ալեի խփած գոլը խաղի 65-րդ րոպեին:
Եզրափակիչում կոտդիվուարցիները կմրցեն Նիգերիայի հավաքականի հետ, որը հետխաղային 11-մետրանոցներով հաղթել էր ՀԱՀ-ի թիմին։
Աֆրիկայի ազգերի գավաթ, կիսաեզրափակիչ
Կոտ դ'Իվուար - ԿԴՀ` 1-0
Սեբաստիան Ալե, 65


