Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի գործադիր կոմիտեն (CAF) որոշել է 2028 թվականից Ազգերի գավաթի խաղարկությունն անցկացնել 4 տարին մեկ անգամ պարբերականությամբ, հաղորդում է Reuters-ը` հղում անելով կառույցին:
Մարոկկոյում CAF-ի կառավարող մարմնի նիստի ժամանակ որոշվել է, որ մրցաշարը կանցկացվի չորս տարին մեկ: Մինչև այս մրցաշարն անցկացվում էր երկու տարին մեկ անգամ:
CAF-ի նախագահ Պատրիս Մոտսեպեն այս փոփոխության մասին հայտարարել է ասուլիսի ժամանակ:
Աֆրիկայի Ազգերի գավաթի հաջորդ խաղարկությունը, որը նախատեսված է 2027 թվականին Քենիայում, Տանզանիայում և Ուգանդայում, կմնա նույն ժամկետում։ Հաջորդող տարի՝ 2028 թվականին, կանցկացվի մայրցամաքային առաջնություն։ 2028 թվականից հետո մրցաշարը կանցկացվի չորս տարին մեկ անգամ։
2029 թվականից էլ յուրաքանչյուր տարի կանցկացվի նոր մրցաշար` Աֆրիկայի Ազգերի լիգա:
Ազգերի գավաթի 35-րդ խաղարկությունը տեղի կունենա 2025 թվականի դեկտեմբերի 21-ից 2026 թվականի հունվարի 18-ը Մարոկկոյում։


