FourFourTwo ամսագիրը կազմել է իր վարկածով Աֆրիկայի պատմության լավագույն ֆուտբոլիստների ցանկը:
Մայրցամաքի լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Եգիպտոսի հավաքականի ու «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը: Նա առաջ է անցել «Ոսկե գնդակ» մրցանակը ստացած միակ աֆրիկացի Ջորջ Վեայից ու կամերուցի Սամուել Էտո՛Օից:
Ամսագիրն առանձնացրել էր 32 ֆուտբոլիստի: Լավագույն տասնյակը հետևյալ տեսքն ունի.
1. Մոհամեդ Սալահ (Եգիպտոս)
2. Ջորջ Վեա (Լիբիա)
3. Սամուել Էտո՛Օ (Կամերուն)
4. Դիդյե Դրոգբա (Կոտ Դ՛իվուար)
5. Յայա Տուրե (Կոտ դ՛Իվուար)
6. Սադյո Մանե (Սենեգալ)
7. Ռիյադ Մարեզ (Ալժիր)
8. Աբեդի Պելե (Գանա)
9. Մայքլ Էսիեն (Գանա)
10. Ջեյ Ջեյ Օկոչա (Նիգերիա)


