
տուր
01 Հունվար 1970 - 18:02
- - 

Ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկությունը շարունակվում է:
70 կգ քաշային Արման Անդրեասյանը, որ 1/8 եզրափակիչում պարտվել էր լեհ ըմբիշ Մագոմեդմուրադ Գաջիևին, վստահ հաղթանակներ է տարել սփոփիչ գոտեմարտերում և կպայքարի բրոնզե մեդալի համար, տեղեկանցում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
74 կգ Հրայր Ալիխանյանը, որ 1/4 եզրափակիչում զիջել էր իտալացի Ֆրանկ Մարկեսին, համառ պայքարում զիջել է նաև սփոփիչ գոտեմարտում իր մրցակցին 4:5 հաշվով և դուրս մնացել պայքարից:
Հիշեցնենք, որ Արսեն Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ ու այսօր կպայքարի ոսկե մեդալի համար: Նրա միցակիցն է լինելու Ռուսաստանի ներկայացուցիչ Զավուր Ուգուևը:

