Logo

ԱԳ. Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը մրցաշարում

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 14.12.2020ՍՊՈՐՏ
131384526 3059200467513635 656183371395179340 o - ԱԳ. Արթուր Ալեքսանյանը հրաժարվել է շարունակել պայքարը մրցաշարում
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:02

-

-

Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ավարտում է պայքարն Աշխարհի գավաթում:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզիչները Բելգրադից հայտնում են, որ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը առողջական խնդիրների պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը Աշխարհի Գավաթում, տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանը որակավորման փուլում պարտություն էր կրել ռուս Մուսա Եվլոևից (1-5), հնարավորություն էր ստացել պայքարելու բրոնզե մեդալի համար, քանի որ Եվլոևը դուրս է եկել եզրափակիչ: Ալեքսանյանը սփոփիչ գոտեմարտ պետք է անցկացներ այսօր ու մրցեր բուլղարացի Կիրիլ Միլենով Միլովի հետ:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ