47 տարի առաջ այս օրը կյանքից հեռացավ աշխարհին Էրքյուլ Պուարո ու Միսս Մարփլ նվիրած դետեկտիվ գրող Ագաթա Քրիստին:
Անգլիացի գրող Ագաթա Մերի Կլարիսա Միլլերն առավել հայտնի է իր առաջին ամուսնու ազգանունով՝ Ագաթա Քրիստի:
Նա աշխարհում դետեկտիվ արձակի ամենահայտնի հեղինակներից է, նրա գործերը մարդկության պատմության ամենաշատ հրատարակվող ստեղծագործություններից են. ավելի քան 60 դետեկտիվ վեպ, 6 հոգեբանական վեպ և պատմվածքների 19 ժողովածու։ Նրա պիեսներից 16-ը բեմադրվել են Լոնդոնում։ Ագաթա Քրիստիի գրքերը հրատարակվել են ավելի քան 4 միլիարդ օրինակով և թարգմանվել ավելի քան 100 լեզվով։ Նրան է պատկանում նաև ամենաշատ թատերական բեմադրությունների ռեկորդը։
Այսօր վերհիշենք Ագաթա Քրիստիի «ամենակծու» մեջբերումները՝
- Երջանիկ մարդիկ հաջողության չեն ձգտում. նրանք այնքան ներդաշնակ են իրենք իրենց հետ, որ նրանց այլ բան պարզապես չի հետաքրքրում:
- Կյանքիդ առավել կարևոր պահերը միշտ նկատում ես չափազանց ուշ:
- Ցանկացած կին կարող է հիմարեցնել տղամարդուն, եթե նա դա ցանկանում է, և եթե տղամարդը սիրահարված է նրան։
- Երբ խոսքը մեծ գումարի մասին է, ցանկալի է չվստահել ոչ ոքի:
- Երբեք մի արեք այն, ինչ ուրիշները կարող են անել ձեր փոխարեն:
- Ձևացնել, թե գիտես ինչ-որ բան, ավելի դժվար է, քան դա իմանալը:
- Զրույցները ստեղծված են նրա համար, որպեսզի խանգարեն մարդկանց մտածել։
- Ցածրահասակ, պեդանտ տղամարդկանց դժբախտությունն այն է, որ նրանց դուր են գալիս բարձրահասակ, աչքի ընկնող կանայք:
- Լավագույն դետեկտիվը դեպքն է։
- 99 դեպքերում կանայք հիմարի պես են իրենց պահում, բայց 100-րդում ավելի խորամանկ են, քան տղամարդիկ։
- Անհերքելի տրամաբանությունը բնորոշ է մոլագարին:
- Բարձր համբավն առաջին անհրաժեշտությունն է սրիկայի համար:
- Յուրաքանչյուր մարդասպան, հավանաբար, ինչ-որ մեկի լավ ծանոթն է:
- Երբեք մի վերադարձեք այնտեղ, որտեղ երջանիկ եք եղել: Քանի դեռ չեք արել դա, ամեն բան կենդանի է ձեր հիշողության մեջ: Եթե նորից եք հայտնվում այնտեղ, ամեն բան փլուզվում է:
- Այսօրվա երիտասարդությունն իր ամբողջ ժամանակը վատնում է խոսելու, աշխատելու, աշխատավորի բարեկեցության և աշխարհի ճակատագրի վրա։ Իհարկե, սա շատ կարևոր է, բայց ձեզ եմ ուղղում հարցս` արդյո՞ք դա զվարճալի է:
- Խելացի մարդն իր մտքերը պահում է իր ներսում։
- Այն փաստը, որ զարթուցիչը չի հնչել, մարդկային շատ ճակատագրեր է փոխել։
- Չի կարելի դատել մարդուն առանց նրան լսելու։
- Խելացի մարդիկ չեն նեղանում, այլ եզրակացություններ են անում։
- Երբեք մի մտածեք, թե դուք ավելի լավ եք գլուխ հանում այն ամենից, ինչ պետք է ուրիշներին:
- Տարօրինակ է՝ կանայք գեղեցկանում են սիրուց, իսկ տղամարդիկ նմանվում են հիվանդ ոչխարների։