Logo

«Աղախինի պատմությունը». հակաուտոպիստական սյուժեով ազդեցիկ սերիալ

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 16.06.2017ՄՇԱԿՈՒՅԹ
lead 960 - «Աղախինի պատմությունը». հակաուտոպիստական սյուժեով ազդեցիկ սերիալ

2017 թվականը կինոսերների համար նշանավորվեց ևս մեկ լավ սերիալով՝ «Աղախինի պատմությունը/The Handmaid’s Tale»: Այն նկարահանվել է կանադացի գրող Մարգարետ Էթվուդի 1989 թ. համանուն վեպի հիման վրա:  Սա, սակայն, գրքի միակ էկրանավորումը չէ:

1989 թ.  գերմանացի ռեժիսոր Ֆոլկեր Շլյոնդորֆը առաջին անգամ էկրանավորեց գիրքը՝  Նատաշա Ռիչարդսոնի, Ֆեյ Դանաուեյի, Էյդան Քուինի մասնակցությամբ: Ֆիլմը միանշանակ չընդունվեց կինոսերների կողմից:

Համանուն սերիալի 1-ին եթերաշրջանը հասանելի դարձավ 2017 թ. ապրիլին և միանգամից ձեռք բերել երկրպագուների մեծ բանակ: Սերիալում նկարահանվել են  Էլիսաբեթ Մոսը, Ջոզեֆ Ֆայնսը, Սամիրա Ուայլին, Իվոն Ստրախովսկին, Մաքս Մինգելան և այլք:

Սյուժե. հակաուտոպիա

«Աղախինի պատմությունը» մտացածին Գաղաադ քաղաքի բնակիչների «սև գործերի» մասին: Գաղաադում իշխում է տոտալիտարիզմը:
Ապագայի քաղաքը, սակայն, լուրջ խնդրի առաջ է կանգնած. ծերացման գործընթացը սպառնում է վերջ դնել քաղաքին, քանի որ «ազնվաբարո տիկնայք» չեն կարողանում երեխա ունենալ: Սա մեծ վտանգ է և Աստծո պատիժ՝ ինչպես հավատացած են բարձր խավի մարդիկ:

Ոչնչացման վտանգից խուսափելու համար քաղաք են բերվել կանայք, որոնք կարողանում են երեխա ունենալ: Նրանց հատուկ սովորեցնում և վարժեցնում են արարողակարգին և իրենց դերին. հերթով բնակվել բարձրաստիճանների տանը և նրանց համար երեխա ունենալ: Երեխան ծնվելուն պես՝ աղջիկներից յուրաքանչյուրը տեղափոխվում է մյուս տուն՝ երեխա ունենալու հաջորդ ընտանիքի համար: Այս գործընթացը շարունակվում է այնքան, քանի դեռ ծննդկանն ի վիճակի է երեխա ունենալ: Աղախինները ստրուկի կյանքով են ապրում. նրանք պատժվում են անհնազանդության ամենափոքրիկ դրսևորման դեպքում էլ:

« երբ Ռաքելը տեսավ, որ ինքը Հակոբի համար որդի չի ծնում, նախանձեց իր քրոջը ու Հակոբին ասաց. «Ինձ զավակներ պարգևիր, այլապես կմեռնեմ»: Բարկացավ Հակոբը Ռաքելի վրա ու ասաց նրան. «Մի՞թե Աստծու փոխարինող եմ ես,որ զրկել է քեզ ծննդաբերելուց»: Ռաքելն ասաց Հակոբին. «Ահա իմ աղախին Բալլան: Մտիր նրա ծոցը, նա թող ծննդաբերի իմ ծնկների վրա, որ ես նրա միջոցով որդիներ ունենամ»:

ՀԿ, Ծնն., 30 գլուխ

Քաղաքը բորայականությանը և կարգուկանոնին վերադարձած, Աստվածային, Աստվածաշնչյան օրենքներով ապրող հասարակության մոդել է: Սակայն հինկտակարանյան կանոնները, պատգամները ցիտվում և ի կատար են ածվում կամայականորեն՝ այն դեպքերում, երբ դա ձեռնտու է իշխողներին: Ակնհայտ է, որ այստեղ մեծ մասամբ, կարելի է ասել հիմնականում, հինկտակարանյան տեքստերն են մեջբերվում և հինկտակարանյան Աստված է իշխում, որը խիստ էր և պատժող: Սակայն քրիստոնեության հիմքը և հիմնական գաղափարը սերն է և սիրո քարոզը, իսկ Գաղաադում սեր չկա և չի թույլատրվում:

Հակաուտոպիստական սյուժեով այս սերիալի ռեժիսորներ Ռիդ Մորանոն ու Մայք Բարկերը ջանք չեն խնայել՝ սերիալին մռայլ ու դաժան գույներ հաղորդելու համար: Այն կցնցի և մտածելու տեղիք կտա, կստիպի նոր հայացքով նայել այն խնդիրներին, որոնց հետ մենք առնչվում ենք ամեն օր:

«Այն ամենը, ինչ գրել եմ գրքում, այդ ժամանակ կատարվում էր, կամ արդեն կատարվել էր անցյալում»:

Մարգարեթ Էթվուդ

Հետաքրքիր է, որ գրողը գրքում ոչ մի սևամորթ  հերոս չի նկարագրել, մինչդեռ գլխավոր հերոսուհու ամուսնուն, դստերը և մտերիմ ընկերուհուն մարմնավորում են սևամորթ դերասաններ:

image - «Աղախինի պատմությունը». հակաուտոպիստական սյուժեով ազդեցիկ սերիալ
Մարգարեթը գրքում պատկերել է իսկական մրցակցություն՝ երիտասարդ «ստրուկների» ու տարիքով «տերերի» միջև: Ի սկզբանե գրքում գլխավոր հերոսուհին ավելի երիտասարդ է, քան իր տիրուհի Սերենա Ջոյը: Հեղինակը կարծել է, որ տարիքային այդպիսի տարբերությունն էլ ավելի կսրի մրցակցային վիճակը: Իսկ ֆիլմի ռեժիսորները տիրուհու և աղախինի համար ընտրել են իրար տարեկից Էլիզաբեթ Մոսին ու Իվոն Ստրախովսկուն:

604860HMT103GK10210241RT - «Աղախինի պատմությունը». հակաուտոպիստական սյուժեով ազդեցիկ սերիալ

Երկրպագուները անհամբեր սպասում են սերիալի երկրորդ եթերաշրջանին, որն էկրաններ կբարձրանա 2018 թ. գարնանը:

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ