«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն Անդրե Աղասին Լեյվերի գավաթի խաղարկության ժամանակ կլինի աշխարհի հավաքականի ավագը, հայտնում է մրցաշարի մամուլի ծառայությունը:
54-ամյա թենիսիստը կփոխարինի հայրենակից Ջոն Մակինրոյին, որը թիմը գլխավորում է 2017-ից:
Հիշեցնենք, որ Լեյվերի գավաթի խաղարկությունում մրցում են Եվրոպայի և աշխարհի հավաքականները: Այս տարի մրցաշաը կկայանա Բեռլինում:


