Logo

Աղավնի. հայտնի ու անհայտ բանաստեղծուհին

Հեղինակ
Շուշան Մարուքի
00:00 / 15.07.2021ՍՊՈՐՏ
աղավնի - Աղավնի. հայտնի ու անհայտ բանաստեղծուհին

Աղավնին

(Աղավնի Արշակի Գրիգորյանը հայ բանաստեղծուհի է, արձակագիր, թարգմանչուհի, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1967), ՀԽՍՀ 1985 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Միշտ կանչող ձայներ» գրքի համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կյանքը

Բանաստեղծուհին ծնվել է Արևմտյան Հայաստանի Կարսի մարզի Տայլար գյուղում։ 1930 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական տեխնիկումը։ 1930-1951 թվականներին աշխատել է «Պիոներ կանչ», «Ավանգարդ», «Կոլխոզնիկ», «Գրական թերթ», «Սովետական Հայաստան» թերթերի և Երևանի ռադիոհաղորդումների խմբագրություններում, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում։

Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1928 թվականին, Լենինականի «Բանվոր» թերթում։ Նրա «Շիրակ» վեպը թարգմանվել է ռուսերեն և ուկրաիներեն։

Պարգևատրվել է՝

  • «Պատվո նշան» (1961 թվական),
  • Աշխատանքային կարմիր դրոշի (1971 թվական),
  • Ժողովրդների բարեկամության (1981 թվական) շքանշաններով:

Բազմաթիվ գրքերի և թարգմանությունների հեղինակ է:

Գրքերն են…

  • Արտերի լիրիկան, Երևան, Պետհրատ, 1930, 57 էջ։
  • Արթիկի տուֆը, Երևան, Պետհրատ, 1933, 16 էջ։
  • Մանթաշ (պոեմ), Երևան, Պետհրատ, 1934, 48 էջ։
  • Բանաստեղծություններ, Երևան, Պետհրատ, 1936, 158 էջ։
  • Կաքավաձոր (մանկական պոեմ), Երևան, Պետհրատ, 1937, 20 էջ։
  • Արևածաղիկ (ռուս. ժող. հեքիաթ), Երևան, Պետհրատ, 1937, 13 էջ։
  • Աբուզեյթ, քրդական հեքիաթ, Երևան, Պետհրատ, 1938, 32 էջ։
  • Բանաստեղծություններ, երկրորդ գիրք, Երևան, Հայպետհրատ, 1939, 192 էջ։
  • Պավլիկ Մորոզով (պոեմ պատանիների համար), Երևան, Հայպետհրատ, 1941, 29 էջ։
  • Վերածնունդ (ժողովածուում տեղ է գտել Աղավնու «Առաջին ծիծեռնակն ու վերջին մոհիկանը» գործը), Երևան, «Սովետական գրող», 1977, 552 էջ։
  • Ճամփաների ղողանջը (պատմվածքներ), Երևան, «Սովետական գրող», 1977, 196 էջ։
  • Բարի լույս, Արեգ (վեպ), Երևան, «Սովետական գրող», 1980, 388 էջ։
  • Երկեր երկու հատորով, հատոր առաջին (գրքում տեղ են գտել պատմվածքներ և «Բարի լույս, Արեգ» վեպը), Երևան, «Սովետական գրող», 1981, 536 էջ։
  • Երկեր երկու հատորով, հատոր երկրորդ (գրքում տպագրված է «Շիրակ» վեպը), Երևան, «Սովետական գրող», 1982, 728 էջ։
  • Միշտ կանչող ձայներ (վիպակ, պատմվածքներ, հուշեր, բանաստեղծություններ), Երևան, «Սովետական գրող», 1983, 448 էջ։

Թարգմանություններն են…

  • Ակակի Ծերեթելի, Հատընտիր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Պետհրատ, 1940, 96 էջ։
  • Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր 2 հատորով, հատոր 1, Բանաստեղծություններ, պոեմներ (բանաստեղծությունների մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1941, 261 էջ։
  • Իոսեբ Գրիշաշվիլի, Հատընտիր (մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1941, 88 էջ։
  • Նինա Դեյնեկա, Պատերազմը տետրակում (բանաստեղծություններ), Երևան, Հայպետհրատ, 1943, 15 էջ։
  • Սամուիլ Մարշակ, Զինվորական փոստը, Երևան, Հայպետհրատ, 1947, 22 էջ։
  • Ալեքսեյ Նեդոգոնով, Դրոշը գյուղսովետի վրա, Երևան, Հայպետհրատ, 1950, 116 էջ։
  • Պավլո Տիչինա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1950, 152 էջ։
  • Կոնստանտին Սիմոնով, Բարեկամներ և թշնամիներ (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1950, 59 էջ։
  • Ագնիա Բարտո, Մանուկների համար (գրքի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1951, 104 էջ։
  • Յանկա Կուպալա, Հատընտիր (մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1951, 104 էջ։
  • Վրաստանի գարունը (վրացի մանկագիրների երկերի ժողովածու, որի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, Հայպետհրատ, 1951, 144 էջ։
  • Ալեքսանդր Պուշկին, Լիրիկա (ժողովածուի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Հայաստան», 1974, 196 էջ։
  • Եղբայրական ձայներ (խորհրդային նշանավոր գրողների ստեղծագործությունների այս ժողովածուի մեջ մտնող Պավլո Տիչինայի գործերի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Լույս», 1978, 295 էջ։
  • Պավլո Տիչինա, Բանաստեղծություններ (ժողովածուի մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Սովետական գրող», 1980, 167 էջ։
  • Ռուս դասականների գրադարան։ Միխայիլ Լերմոնտով, Ընտիր երկեր (բանաստեղծություններ, որոնց մի մասը թարգմանել է Աղավնին), Երևան, «Սովետական գրող», 1982, 576 էջ։

 

Աղավնին ասել է…

  • Ամեն բարի գործի մեջ էլ աստծո մատը խառն է։

 

  • Ամեն սերնդի մանկությունը իր ժամանակի հայելին է։

 

  • Երբեմն մարդ կարող է ինքն իրենից ամաչել, մեղավոր զգալ ինքն իր հանդեպ ու դատապարտել իրեն։

 

  • Մարդը ներքին գեղեցկություն պիտի ունենա, հոգին պիտի գեղեցիկ լինի։

 

  • Հողից գոյություն առած մարդը նրա սերն իր սրտից հանել չի կարող։

 

  • Սրտի բանն ուրիշ է, նրա մեջ որ մի բան կոտրվեց, էլ չես կարող կպցնել…

 

  • Նա, որ խաղ ու խնդումի մեջ պոչը տնկած խրխնջում է, նա ինքն իրեն էլ չի ուզում հաշիվ տալ, թե իր կյանքից ինչը գնաց, ինչը մնաց։ Ցավ ու կսկիծ տեսածի սրտում էլ մենակ էդ ցավն է ծխում, մնացածը մոռացվում է։

 

  • -Դա ինչ նշանակություն ունի, երբ մի անազնիվը, եթե իր ձեռքին իշխանություն ունի, կարող է հազար ազնիվ մարդու կյանքը սևացնել։

 

  • Մարդու լավն ու վատը երևում է էն ժամանակ, երբ նրան իշխանություն ես տալիս։

 

  • Իշխանությունը էնպիսի բան է, որ քանի չունես, աշխարհով ես քեզ չափում՝ ինչպես աշխարհը, էնպես էլ՝ դու։

 

  • Աշխարհում ավելի բարձր բաներ կան, փողը մարդուն մարդ չի դարձնի։

 

  • Խոսքը ինքն է գտնում նրան, ու համար որ նկատի է առնված…

 

  • Առանց կատակի ճշմարիտը չի ասվի։

 

  • Ճշմարիտ բանաստեղծը միշտ իր արմատներով գնում է դեպի ժողովուրդը, նրանից է առնում իր հոգեկան սնունդը։

 

  • Մարդն ավելի կատարյալ կլիներ, եթե կարողանար իր մեջ մեռցնել մեռցնելու հակումը։

 

  • Մարդը մարդուն և ժողովուդրներն իրար անքեն պիտի նայեն ու հավատան, վստահեն, սուր չպետք է սրվի և արյուն չպետք է թափվի։

 

  • Ճշմարիտ արտիստի խաղն էլ նման է ճշմարիտ բանաստեղծության՝ առաջին հանդիպումով, մեկ ամգամից մտնում է սիրտդ և ընդմիշտ մնում այնտեղ՝ շարունակաբար ջերմացնելով հոգիդ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ