Logo

Աղբյուր. «Ալաշկերտը» նոր համալրումներ ունի

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:00 / 01.09.2022• Հայկական ֆուտբոլ
null

Երևանի «Ալաշկերտը» պայմանագրեր է կնքել երկու արտասահմանցի ֆուտբոլիստների հետ։ Այդ մասին սոցցանցերում հայտնել է ֆուտբոլային ինսայդեր, Vivaro Media հեռուստաընկերության մեկնաբան Սուրեն Մելիքսեթյանը:

Հայաստանի քառակի չեմպիոնին է միացել 25-ամյա բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Վենտուրան, որի միակ եվրոպական ակումբը եղել է ուկրաինական «Մետալիստ-1925»-ը։ Մյուս նորեկը սալվադորցի պաշտպան Քևին Ռեյսն է։ 25-ամյա Ռեյսը 7 հանդիպման է մասնակցել Էլ Սալվադորի ազգային հավաքականի կազմում։

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 5 տուրերից հետո «Ալաշկերտը» 13 միավորով առաջին տեղում է։ Առաջնությունում թիմի հաջորդ մրցակիցը Գյումրիի «Շիրակն» է։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ