ՊՍՎ-ի վինգեր Իվան Պերիշիչը ցանկանում է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Foot Mercato-ի լրագրող Սանտի Աունան։
36-ամյա եզրայինը հուլիսի 1-ին կդառնա ազատ գործակալ, եթե նոր պայմանագիր չստորագրի Նիդերլանդների չեմպիոնի հետ։ Նա սպասում է «Բարսելոնայի» առաջարկին ու չի շտապում պատասխանել ՊՍՎ-ի առաջարկին։
«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը նույնպես կողմ է Պերիշիչի տեղափոխությանը։ Նրանք 2019/20 մրցաշրջանում միասին աշխատել են «Բավարիայում»։
Պերիշիչը 2024/25 մրցաշրջանի 39 խաղում 16 գոլ է խփել, կատարել 11 ասիստ։


