«Ատալանտայի» վինգեր Ադեմոլա Լուքմանը կարող է տեղափոխվել Թուրքիայի Սուպերլիգա, հայտնում է լրագրող Օրացիո Ակոմանդոն:
«Ֆեներբահչեն» նիգերիացի ֆուտբոլիստին առաջարկել է 4 տարվա պայմանագիր, որի արդյունքում Լուքմանը կարող է վաստակել 24 միլիոն եվրո: 27-ամյա վինգերը ցանկանում էր կարիերան շարունակել թոփ-5 լիգաները ներկայացնող բարձրակարգ ակումբներից մեկում, բայց այդպես էլ հարմար տարբերակ չի գտել:
Այնուամենայնիվ, Լուքմանը դեմ չէ «Ֆեներբահչե» տեղափոխվելուն: Կողմերը մինչև այս պահը վերջնական համաձայնության չեն հասել: Բերգամոն ներկայացնող ակումբի կազմում նիգերիացին մասնակցել է 118 հանդիպման և խփել 52 գոլ:


