Ժոաու Ֆելիքսը «Ալ Նասր» տեղափոխվելուց հետո 2,5 անգամ բարձր աշխատավարձ կստանա, հայտնում է Correio da Manhã-ն։
Սաուդյան ակումբը պորտուգալացի ֆուտբոլիստին կվճարի տարեկան 17,5 միլիոն եվրո։ «Չելսիում» նա ստանում էր 7 միլիոն։
25-ամյա հարձակվողի տրանսֆերին հավակնող «Բենֆիկան» պատրաստ էր նրան վճարել ընդամենը 3 միլիոն եվրո։
Ժոաու Ֆելիքսը հուլիսի 29-ին 30 միլիոն եվրոյով «Չելսիից» տեղափոխվել է «Ալ Նասր»։


