«Ալ Նասրը» ցանկանում է ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆեռնանդեշին, գրում է A Bola-ն։
Անցնող ժամերին սաուդյան ակումբը կապվել է պորտուգալացի ֆուտբոլիստի հետ և քննարկել հավանական տեղափոխության մանրամասները։
«Ալ Նասրում» հուսով են, որ թիմի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուի և գլխավոր մարզիչ Ժորժե Ժեզուշի գործոնն ազդեցություն կունենա 30-ամյա ֆուտբոլիստի որոշման վրա։
Ֆեռնանդեշը Լիսաբոնի «Սպորտինգում» նորամուտը նշել է Ժեզուշի գլխավորությամբ։
Դրանից բացի, վերջերս «Ալ Նասր» է տեղափոխվել նաև Պորտուգալիայի ազգային հավաքականում նրա մեկ այլ խաղընկեր Ժոաու Ֆելիքսը։
Սաուդցիները ծրագրում են Ֆեռնանդեշի տեղափոխության հարցում բանակցություններ սկսել մանկունիական գրանդի հետ, սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է թիմում պահել իր ավագին։


