Երևանի «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Վենեսուելայի պատանեկան հավաքականի վինգեր Խուան Կամպոսի հետ, որը հուլիսի 26-ին դարձել է 18 տարեկան, տեղեկացնում է «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Կամպոսի տրանսֆերի համար «Ալաշկերտը» 300.000 եվրո է վճարել վենեսուելական «Նուևա Էսպարտային»:
Կամպոսը երկու տարի անցկացրել է ռուսական «Վիստայի» ակադեմիայում:


