Խորվաթ վինգեր Ալեն Գրգիչն Ավստրիայում մասնակցում է Fastex Պրեմիեր լիգայի հաղթող և Հայաստանի գավաթակիր «Նոայի» մարզական հավաքին, հաղորդում է «Ֆասթ Մեդիա»-ի սպորտային մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
Մեծ հավանականությամբ, 30-ամյա ֆուտբոլիստը կարիերան կշարունակի հայկական ակումբում:
Գրգիչը հանդես է եկել խորվաթական «Օսիեկ», «Սլավեն» և «Ռիեկա» թիմերում: Ընդհանուր առմամբ` Խորվաթիայի առաջնությունում նա անցկացրել է 200-ից ավելի խաղ, խփել 25 գոլ և կատարել 27 ասիստ:




