Logo

Աղբյուր. Ալոնսոն ճիշտը չի ասում Ռոդրիգոյի վերաբերյալ

18:06 / 21.08.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոն չի վստահում Ռոդրիգոյին, գրում է The Athletic-ը: 

Իսպանացի մասնագետի պնդումը, թե «Օսասունայի» դեմ խաղում Ռոդրիգոյին խաղադաշտ դուրս չբերելն իբր ոչինչ չի նշանակում, իրականությանը չի համապատասխանում: Ալոնսոյի կողմից դա PR քայլ է, ոչ ավելին: 

«Ռեալի» մասին տեղեկություններ հաղորդող վստահելի լրագրող Մարիո Կորտեխանան հայտնում է, որ բրազիլացուն «Օսասունայի» դեմ խաղում չօգտագործելը բացահայտ ցույց է տալիս Ալոնսոյի վերաբերմունքը:

«Չես կարող 0-0 կամ 1-0 հաշվի ժամանակ ունենալ փոփոխության հնարավորություն, բայց դաշտ չմտցնես Ռոդրիգոյին: Փոխարենը նա խաղադաշտ դուրս բերեց Մաստանտուոնոյին ու Գոնսալո Գարսիային: Եթե մտածում ես, որ Ռոդրիգոն կարող է օգնել, ինչպե՞ս կարող ես չօգտագործել նրան»,- ասել է Կորտեխանան: 

Կարդացեք նաև՝ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ