Logo

Աղբյուր. Ալոնսոյի ու Վինիսիուսի միջև տարաձայնությունը հարթվել է

14:04 / 30.10.2025Ֆուտբոլ
null

«Ռեալի» գլխավոր մարզիչ Չաբի Ալոնսոյի և վինգեր Վինիսիուս Ժունիորի միջև տարաձայնությունը հարթվել է, հաղորդում է El Chiringuito-ն: 

Հոկտեմբերի 29-ը Վալդեբեբասում հագեցած է եղել: Վինիսիուսն առավոտյան ժամանել է մարզաբազա և հանդիպում խնդրել մարզչական շտաբի ու խաղացողների հետ: Հանդիպման ժամանակ բրազիլացին ներողություն է խնդրել «Էլ Կլասիկոյում» փոխարինվելու ժամանակ իր արձագանքի համար:

Այնուհետև Վինիսիուսն ու Ալոնսոն առանձնազրույց են ունեցել, ինչից հետո ժպիտներով ու կատակներով դուրս են եկել և միացել թիմի մարզմանը: Ալոնսոն շատ բարձր է գնահատել բրազիլացի ֆուտբոլիստի նախաձեռնողականությունը: 

Չաբի Ալոնսոն խնդրել է ֆուտբոլիստներին զսպել իրենց ու դժգոհություններն արտահայտել ներթիմային հանդիպումների ժամանակ, ոչ թե ամբողջ աշխարհի դիմաց:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ