Logo

Աղբյուր. Անչելոտիին մեկ քայլ է բաժանում Բրազիլիայի հավաքականը գլխավորելուց

19:22 / 27.04.2025Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։

Իտալացի մասնագետին այժմ մեկ քայլ է բաժանում «Պենտակամպիոնների» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։

CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։

Անչելոտին մինչև 2026 թ. հուլիսի 1-ը գործող պայմանագիր ունի «Ռեալի» հետ, իսկ Բրազիլիայի հավաքականը գլխավոր մարզչի պաշտոնից մարտի 29-ին հեռացրել է Դորիվալ Ժունիորին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ