Logo

Աղբյուր. Անգլիական ակումբը Սպերցյանի տրանսֆերի համար 12,5 միլիոն եվրո է առաջարկել

21:33 / 28.07.2025Ֆուտբոլ
null

Անգլիայի Պրեմիեր լիգայից Չեմպիոնշիփ նահանջած «Սաութհեմփթոնը» ժամեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի համար ռուսական «Կրասնոդարին» առաջարկել է 12,5 միլիոն եվրո, տեղեկացնում է «Ֆասթ Սպորտ»-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Հայկ Հովհաննիսյանը:

Միաժամանակ, «Կրասնոդարի» ավագը կատալոնական «Ժիրոնայից» այդպես էլ առաջարկ չստանալուց հետո դիտարկում է «Սաութհեմփթոն» տեղափոխվելու հնարավորությունը: 25-ամյա ֆուտբոլիստը շաբաթներ առաջ մերժել էր այդ ակումբին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ