Logo

Աղբյուր. Անգլիական գրանդը հետաքրքրված է Դոնարումայի ծառայություններով

22:24 / 10.08.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարիերան կարող է շարունակել Անգլիայում, հաղորդում է լրագրող Օրացիո Ակոմանդոն։

Իտալացի դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին», որը նրա տրանսֆերի համար հարցում է ուղարկել փարիզյան գրանդին։

«Քաղաքաբնակներն» ուզում են պարզել` իրատեսակա՞ն է 26-ամյա ֆուտբոլիստին ձեռք բերելը, թե՞ ոչ։

«Ման. Սիթիում» պատրաստվում են բաժանվել ակումբի հիմնական դարպասապահ Էդերսոնից, որը «Գալաթասարայ» տեղափոխվելու հարցում նախնական համաձայնություն է տվել։

Դոնարումայի ներկայացուցիչները «Տոտենհեմի» դեմ օգոստոսի 13-ին կայանալիք ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի խաղից առաջ կհանդիպեն ՊՍԺ-ի ղեկավարների հետ ու կքննարկեն իտալացու ապագան։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ