«Արարատ-Արմենիայի» վինգեր Տենտոն Յենեն մոտ է կարիերան մերձմոսկովյան «Խիմկիում» շարունակելուն, հայտնում է Fast Sports-ի մարզական մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Հայկ Հովհաննիսյանը։
Ըստ աղբյուրի` ռուսական ակումբը պատրաստ է կրկնապատկել նիգերիացի ֆուտբոլիստի աշխատավարձը, իսկ նրա տեղափոխության համար «Արարատ-Արմենիային» առաջարկել է 300-400 հազար եվրո։
23-ամյա եզրային հարձակվողն «Արարատ-Արմենիայի» կազմում հանդես է գալիս 2022 թ. հուլիսից և 77 խաղում խփել է 27 գոլ, կատարել 19 գոլային փոխանցում։
«Խիմկին» 66 միավորով դարձել է Ռուսաստանի երկրորդ լիգայի` ՖԱԼ-ի, հաղթող և հաջորդ մրցաշրջանում խաղալու է Պրեմիեր լիգայում։ Ակումբի գույները պաշտպանում է նաև Հայաստանի հավաքականում 5 հանդիպում անցկացրած կիսապաշտպան Արշակ Կորյանը։