Logo

Աղբյուր. Արմեն Գյուլբուդաղյանցը, մեծ հավանականությամբ, պաշտոնանկ կարվի

21:26 / 18.11.2025Ֆուտբոլ
null

Հայաստանի Մ21 հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը, մեծ հավանականությամբ, պաշտոնանկ կարվի, հայտնում է «Ֆասթ Սպորտ»-ի մեկնաբան, ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը։

58-ամյա մասնագետին փոխարինելու հիմնական թեկնածուն Մհեր Միրումյանն է, որը նախկինում ընդգրկված է եղել Հայաստանի ազգային ու Մ21 հավաքականների մարզչական շտաբում, երկար տարիներ աշխատել է «Փյունիկում», մարզել է Հայաստանի Մ14, Մ15, Մ16 ու Մ17 թիմերը։

Հայաստանի Մ21 հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ հանդես է գալիս 2023թ. դեկտեմբերից, 11 խաղում գրանցել է 2 ոչ-ոքի, 9 պարտություն։

Կարդացեք նաև`

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ