Logo

Աղբյուր. Արմեն Պետրոսյանի հաջորդ մրցակիցը

16:05 / 01.01.2025Խառը մենամարտեր
null

UFC-ի կիսածանր քաշային կարգում հանդես եկող հայ մարտիկ Արմեն Պետրոսյանը (9-4) հաջորդ մենամարտը կանցկացնի մարտի 9-ին Լաս Վեգասում կայանալիք UFC 313-ում: Տեղեկությունը սոցցանցերում հայտնել է լրագրող Լաերտե Վիանան:

34-ամյա Պետրոսյանի մրցակիցը կլինի բրազիլացի Բրունո Ֆերեյրան (12-2): Երկու մարտիկներն էլ նախորդ անգամ օկտագոն են դուրս եկել հոկտեմբերին Աբու Դաբիում կայացած UFC 308-ում: Պետրոսյանը տեխնիկական նոկաուտով պարտվել էր ռուսաստանցի Շարաբուտդին Մագոմեդովին, իսկ 32-ամյա Ֆերեյրան պարտվել էր Աբուսուպյան Մագոմեդովին, որը խեղդող հնարքով վճռել էր մենամարտի ելքը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ