«Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը հայտնվել է արտասահմանյան ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է «Ֆասթ Մեդիա»-ի մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Սլովակիան ներկայացնող «Պոդբրեժովան», որտեղ խաղում է նաև Դավիթ Հակոբյանը, հետաքրքրված է Էրիկ Փիլոյանի ծառայություններով: Իմ տեղեկություններով՝ «Պոդբրեժովայի» առաջին առաջարկը չի գոհացրել «Ուրարտուին»»,- հայտնել է Մելիքսեթյանը:


