Logo

Աղբյուր. Արթուր Միրանյանը պայմանագիր կկնքի «Նոայի» հետ

13:43 / 08.07.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Ալաշկերտի» կենտրոնական հարձակվող Արթուր Միրանյանը մասնակցել է «Նոայի» մարզմանն ու, ամենայն հավանականությամբ, պայմանագիր կկնքի Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի հետ, հաղորդում է «Ֆասթ Մեդիա» հեռուստաընկերության մեկնաբան, ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:

27-ամյա ֆուտբոլիստն այս տարվա փետրվարին էր միացել «Ալաշկերտին», որի կազմում Հայաստանի ավարտված առաջնութունում մասնակցել էր 16 խաղի, խփել 3 գոլ ու կատարել 1 ասիստ:

Միրանյանը Դոնեցկի «Շախտյորի» սան է, ներկայացրել է ուկրաինական ակումբի Մ17 և Մ19 թիմերը: Նա ելույթ է ունեցել նաև մակեդոնական «Վարդարում», Երևանի «Փյունիկում» և «Ուրարտուում»՝ Հայաստանի առաջնությունում խփելով 25 գոլ:

Հարձակվողը Հայաստանի հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի գլխավորությամբ խաղացել է Ուկրաինայի Մ17, Մ18, Մ19 հավաքականներում: Արթուր Միրանյանը 3 խաղ է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ