Logo

Աղբյուր. Ասենսիոն պայմանագիր է համաձայնեցրել անգլիական ակումբի հետ

22:31 / 18.08.2025Ֆուտբոլ
null

ՊՍԺ-ի վինգեր Մարկո Ասենսիոն մոտ է անգլիական «Ասթոն Վիլա» վերադառնալուն, հաղորդում է Telecomasia.net-ը։

Բիրմինգհեմյան ակումբն արդեն համաձայնության է եկել Ասենսիոյի հետ երեք տարվա պայմանագրի շուրջ և շուտով տրանսֆերի համար ՊՍԺ-ին կառաջարկի 15 միլիոն եվրո։

Ակնկալվում է, որ գումարը կբավարարի ֆրանսիական ակումբին։ Փարիզյան գրանդի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հստակեցրել է, որ Ասենսիոն տեղ չունի իր ծրագրերում։

29-ամյա ֆուտբոլիստը 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածում վարձավճարով խաղացել էր «Ասթոն Վիլայում»՝ 21 խաղում խփելով 8 գոլ և կատարելով 1 գոլային փոխանցում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ