Logo

Աղբյուր. «Ասթոն Վիլան» փոխարինող է գտել Էմիլիանո Մարտինեսի համար

15:56 / 26.05.2025Ֆուտբոլ
null

«Լիլի» դարպասապահ Լյուկա Շևալյեն կարող է կարիերան շարունակել «Ասթոն Վիլայում», գրում է Get French Football News-ը։

23-ամյա դարպասապահին ձեռք բերելն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլինի անգլիական ակումբի գլխավոր նպատակը։ «Վիլայի» մարզական տնօրեն Ռամոն Մոնչին արդեն կապվել է ֆրանսիացու ներկայացուցիչների հետ։

Տրանսֆերի վերաբերյալ պաշտոնական առաջարկ չի եղել, բայց Շևալյեն պատրաստ է տեղափոխվել «Ասթոն Վիլա»։ «Լիլն» իր ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքը կվաճառի, եթե վճարվի 40 միլիոն եվրո։

Անգլիական ակումբում նրան համարում են ակումբի հիմնական դարպասապահ Էմիլիանո Մարտինեսին փոխարինելու գլխավոր թեկնածու։

32-ամյա արգենտինացին, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա «Ասթոն Վիլայից»։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ