Իտալացի կիսապաշտպան Նիկոլո Բարելան կերկարաձգի պայմանագրի ժամկետը Միլանի «Ինտերի» հետ, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Նախատեսվում է, որ կողմերը գործող պայմանագրի ժամկետը կերկարաձգեն մինչև 2029 թվականի ամառ, իսկ Բարելան, որը գործող պայմանագրով վաստակում է տարեկան 6 միլիոն եվրո աշխատավարձ, կստանա 7 միլիոն եվրո, ինչպես նաև լրացուցիչ բոնուսներ։
Կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված էր «Մանչեսթեր Սիթին», սակայն ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում իտալացին հրաժարվել է տեղափոխվել Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմ։
27-ամյա ֆուտբոլիստը 2020 թվականին է 32,5 միլիոն եվրոյի դիմաց «Կալյարիից» տեղափոխվել «Ինտեր», որի կազմում մասնակցել է 218 հանդիպման, դարձել 22 գոլի և 49 գոլային փոխանցման հեղինակ։


