Մարկուս Ռեշֆորդը կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է Sky Germany-ն:
Կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը կանաչ լույս է վառել հարձակվողին հրավիրելու համար, անգլիացին նույնպես ցանկանում է միանալ «Կապտանռնագույններին»:
Այս տրանսֆերային պատուհանին անգլիական ոչ մի ակումբ հստակ առաջարկով չի դիմել «Մանչեսթեր Յունայթեդին», և դրա արդյունքում «Բարսելոնայի» շանսերը մեծացել են: ՄՅՈՒ-ի հարձակվողը 2024/25 մրցաշրջանի գարնանային հատվածն անցկացրել է «Ասթոն Վիլայում», որի կազմում 17 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 ասիստ:
«Բարսելոնան» շարունակում է դիտարկել նաև «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին հրավիրելու տարբերակը, սակայն նման գործարքի հավանականությունն այս պահին քիչ է, քանի որ անգլիական ակումբը չի պատրաստվում վաճառել կոլումբացի խաղացողի տրանսֆերային իրավունքը: Նաև տեղեկություն կա, որ «Բավարիան» համաձայնեցրել է անձնական պայմանագրի կետերը Դիասի հետ: