Logo

Աղբյուր. «Բարսելոնան» հետաքրքրված է «Բավարիայի» ֆուտբոլիստի ծառայություններով

13:24 / 14.07.2025Ֆուտբոլ
null

«Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել «Բավարիայի» վինգեր Բրայան Սարագոսային, սոցցանցերում հայտնում է El Chiringuito TV-ն։

«Բլաուգրանան» գործարքի հարցում կապ է հաստատել 23-ամյա ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ։ Իսպանացին ցանկանում է փոխել ակումբն ու պատրաստ է տեղափոխվել «Բարսելոնա»։

Սարագոսան մյունխենյան գրանդ է տեղափոխվել 2024թ. հունվարին, 7 խաղում արդյունավետ գործողություն (գոլ, գոլային փոխանցում) չի կատարել։

Եզրայինը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է «Օսասունայում», 28 խաղում 1 գոլ է խփել, կատարել 6 ասիստ։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ