Մյունխենի «Բավարիան» և ֆրանսիացի պաշտպան Դայո Ուպամեկանոն դեռևս չեն կարողանում համաձայնեցնել, թե նոր պայմանագրով որքան պետք է լինի ֆուտբոլիստի աշխատավարձը, հաղորդում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Գերմանական ակումբն իր առանցքային պաշտպանին առաջարկում է 5 տարվա պայմանագիր: Նրա գործող պայմանագրի ժամկետը կսպառվի 2026 թվականի հուլիսի 1-ին:
Կողմերի միջև ակտիվ բանակցությունները շարունակվում են: Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստը 2021 թվականից է հանդես գալիս գերմանական գրանդում:
🚨🔴 Dayot #Upamecano’s contract extension at FC Bayern is still not a done deal. There is no agreement yet on salary and signing fee.
— Florian Plettenberg (@Plettigoal) May 12, 2025
However, Bayern want to keep him, and an extension until 2030 remains on the table. The deal is still alive, and Upamecano’s camp does not… pic.twitter.com/uUS6N8JMlT


