Մյունխենի «Բավարիան» շաբաթվա ավարտին հերթական առաջարկը կկատարի անգլիական «Լիվերպուլին»` կոլումբացի վինգեր Լուիս Դիասի տրանսֆերն իրականացնելու համար, հաղորդում է լրագրող Փայփ Սիեռան:
Եթե գերմանական ակումբը 75 միլիոն եվրո առաջարկի, գործարքը, մեծ հավանականությամբ, կիրականանա:
Անգլիայի չեմպիոնը մտադիր է մինչև տրանսֆերային պաատուհանի փակվելը վաճառել Դիասի տրանսֆերային իրավունքը, ֆուտբոլիստն էլ ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է հեռանալու ցանկության մասին:
«Լիվերպուլը» Դիասի գործարքից վաստակած գումարով կարող է լուրջ առաջարկ կատարել՝ «Նյուքասլի» հարձակվող Ալեքսանդր Իսակի համար:


